▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշները «պրոֆեսիոնալիզմի» դասեր են տալիս... և ընդամենը

Շարմ Հոլդինգը տեղեկություն է տարածել Asekose.am-ի հրապարակման առիթով, որը ներկայացնում ենք ստորև` առանց մեկնաբանության և ավերորդ հուզմունքի.

Այսօր կայքերից մեկում տարածվել է հետևյալ հաղորդագրությունը` «Երեկվանից շրջանառվում են նաև Հանրային հեռուստաընկերության` Առաջին Ալիքի գործադիր տնօրենի հավակնորդների անունները. հիմնականում նշվում են Հրանտ Թոխատյանի և Կարեն Ղազարյանի տարբերակները, ովքեր այժմ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում»:
Որոշ լրատվամիջոցներ, որոնք իրենց համարում են պրոֆեսիոնալ, «մատից հոտ քաշելու տարբերակով» ենթադրություններ են հրապարակում: Մինչդեռ իրեն հարգող լրատվամիջոցն, առնվազն կզանգեր ու կփորձեր ճշտել «լուրերի» հավաստիությունը:
«Շարմ Հոլդինգ» ընկերությունը հայտարարում է, որ անկախ մրցույթի արդյունքներից, ո՛չ Հրանտ Թոխատյանը և ո՛չ էլ Կարեն Ղազարյանը չեն հավակնում Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնին:
Ինչ վերաբերում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին. այո, Ռուբեն Ջաղինյանը հայտ է ներկայացրել` վերոնշյալ մրցույթին մասնակցելու համար և ընդամենը …

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին