▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օսկարակիրները». Լավագույն ֆիլմի կոչմանն արժանացել է «Օպերացիա «Արգո»-ն

Լոս Անջելեսում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի 85-րդ մրցանակաբաշխությունը։
«Օսկար» մրցանակ շնորհվել է ավելի քան 20 անվանակարգերում։

Ինչպես գրում է Թերթ.am-ը:

 

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Բեն Աֆլեքի «Օպերացիա «Արգո» ֆիլմը։


Քվետին Տարանտինոն «Օսկար» է ստացել իր ֆիլմի («Ջանգո ազատագրվածը») լավագույն սցենարի համար։


Ավստրիական «Սեր» ֆիլմը մրցանակ է ստացել որպես 2012թ.-ի լավագույն օտարալեզու ֆիլմ։ Արձանիկը ստացել է ֆիլմի ռեժիսոր Միխայել Հանաքեն։


Ավելի վաղ այս ֆիլմն արժանացել էր Կաննի կինոփառատոնի, Եվրոպական կինոակադեմիայի մրցանակներին։

 

Դերասանուհի Էնն Հեթուեյն «Օսկար» է ստացել որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի».
սա դերասանուհու առաջին «Օսկար»-ն է։


«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Քրիստոֆ Վալցը։Այս անվանակարգում նրա մրցակիցներն էին Ռոբերտ դե Նիրոն, Ալան Արքինը, Թոմի Լի Ջոնսը, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը։

 

«Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության ընթացքում ճանաչվել է «Skyfall» երգը։


Մրցանակը ստացել են երգի հեղինակ Ադելը և պրոդյուսեր Փոլ Էփվորթը։


Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերի երաժշտությունները բազմիցս առաջադրվել են «Օսկար»-ի, սակայն երբևէ մրցանակի չէին արժանացել։



Բրիտանացի ռեժիսոր Ջո Ռայթի «Աննա Կարենինա» ֆիլմը հեղինակավոր մրցանակին է արժանացել լավագույն կոստյումների համար։ Արձանիկը ստացել է Ժակլին Դյուրան։

 

«Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում հաղթել է «Սրտով քաջը» մուլտֆիլմը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին