▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի պրոդյուսերն «Օսկար» է ստացել

Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Խիզախ սիրտը» (Brave) լիամետրաժ մուլտֆիլմը ճանաչվել է «Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ»: Հիշեցնենք, որ մուլտֆիլմի ռեժիսոր-սցենարիստը Մարկ Էնդրյուսն է, իսկ  պրոդյուսերը` հայազգի Քեթրին Սարաֆյանը: Ավելի վաղ մուլտֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց «Տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ»: «Խիզախ սիրտը»-ի հերոսուհին Մերիդա անունով արքայադուստրն է. գործողությունները տեղի են ունենում միջնադարյան Շոտլանդիայում: Մերիդան հմուտ նետահար է, ով մի օր հրաժարվում է հետևել թագավորության մեջ ընդունված հին ավանդույթներին` մարտահրավեր նետելով շոտլանդական հզոր կլաններին և նրանց առաջնորդներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին