▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գեներալի աղջիկը» և «Դժվար ապրուստը» նկարահանել են վերջին սերիաները

Վերջին շրջանում հայկական հեռուստաալիքների ամենադիտվող հեռուստասերիալները՝ «Գեներալի աղջիկը» և «Դժվար ապրուստը», այս օրերին նկարահանում էին վերջին սերիաները: Այսօր կայացել են «Դժվար ապրուստի» վերջին նկարհանումները, որոնց մի մասը կայացել է Գեղարդում, որտեղ կայացել է Էլենի և Գոռի զույգ երեխաների կնունքը: Այս մասին գրում է esyes.am-ը:

 «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը ևս այս օրերին նկարահանում է վերջին սերիաները: Երեկ ավարտվել են հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհու՝ Անի Երանյանի մասնակցությամբ բոլոր տեսարանների նկարահանումները: 

«Դժվար ապրուստի» վերջին սերիան կցուցադրվի վաղը՝ մարտի 1-ին: Երկուշաբթի օրվանից «Արմենիա» հեռուսատաընկերությամբ կցուցադրվի «Խաղից դուրս» 25 մասանոց հեռուստասերիալը:

«Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի ավարտն էլ նախանշված է մարտի վերջին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին