▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են ամենացանկալի 12 փեսացուները

Հեղինակավոր Forbes ամսագիրը, որը հայտնի է իր տարատեսակ վարկանիշային աղյուսակներով, այս անգամ անդրադարձել է աշխարհի ամենացանկալի փեսացուներին, որոնք ընտրվել են աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակից. այս մասին գրում է Թերթ.am:

Այսպիսով՝ ամենացանկալի փեսացուների վարկանիշային աղյուսակի առաջին տեղում է գտնվում 36-ամյա կոլումբիացի Ալեխանդրո Սանտո Դոմինգո Դավիլան, ում կարողությունը գնահատվում է 11,7 մլրդ դոլար։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։ Դավիլան կրթություն է ստացել Հարվարդում, և այժմ նրան է պատկանում իր մեծությամբ աշխարհում 2-րդ գարեջրի գործարանը՝ SABMiller-ը։

2. Խավյեր Նիել
Ֆրանսիայից 45-ամյա միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում է 6,6 մլրդ դոլար։ Նրան է պատկանում Iliad կոնցեռնի բաժնետոմսերի մեծ մասը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Նիելը գտնվում է 179-րդ հորիզոնականում:

3. Սքոթ Դունկան
30-ամյա ամերիկացու կարողությունը գնահատվում է 5,1 մլրդ դոլար։ Իր ժառանգությունը՝ Enterprise Products Partners ընկերության մասնաբաժինը, երիտասարդ Դունկանը ստացել է իր հանգուցյալ հորից։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 239-րդ հորիզոնական:

4. Տոր Պետերսոն
48-ամյա ամերիկացու կարողությունը գնահատվում է 2,3 մլրդ դոլար։ Միայնակ միլիարդատերն ավարտել է Դյուկի համալսարանն ու այժմ Շվեյցարիայից ղեկավարում է Glencore International ընկերությունը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 641-րդ հորիզոնականը:

5. Էդուարդո Սավերին
30-ամյա բրազիլացու կարողությունը գնահատվում է 2,2 մլրդ դոլար։ Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի 5%-ի բաժնեմասի սեփականատերը հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից և այժմ բնակվում է Սինգապուրում։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա գտնվում է 670-րդ հորիզոնականում:

6. Նիկոլաս Բերգրյուեն
ԱՄՆ-ից 51-ամյա միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում է 5 մլրդ դոլար։ Նիկոլասը Berggruen Holdings մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրն ու նախագահն է, ինչպես նաև Nicolas Berggruen Institute քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավարը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 736-րդ հորիզոնականը։ Ամուրի միլիարդատերը հայտնի հրեա հավաքորդ, բեռլինյան Berggruen թանգարանի հիմնադիր Հայնց Բերգրյուենի որդին է։ Նրա հետ ծանոթանալը շատ դժվար է, քանի որ Նիկոլասը մշտական բնակության վայր չունի և նախընտրում է ճամփորդել աշխարհով մեկ:

7. Ռիչարդ Լի
36-ամյա հոնկոնգցի միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում է 1,9 մլրդ դոլար։ Նրա հայրը՝ Լի Կա Շինը, համարվում է Ասիայի ամենահարուստ մարդը։ Սակայն Ռիչարդը որոշել է անձամբ իր բիզնեսը ստեղծել և 1991թ., հորից պարտք վերցնելով 125 մլն դոլար, հիմնել է StarTV արբանյակային ցանցը, իսկ 5 տարի անց 950 մլն-ով վաճառել այն Ռուպերտ Մերդոկին։ Աշխարհի ամենահարուստ մարդկան ցուցակում Ռիչարդը զբաղեցնում է 792-րդ հորիզոնականը:

8. Թեդի Սագի
41-ամյա հրեա ամուրու կարողությունը գնահատվում է 1,8 մլրդ դոլար։ Թեդին վաստակել է իր ունեցվածքը Playtech ընկերության միջոցով, որը ծրագրային ապահովում է արտադրում ազարտային խաղերի կայքերի համար։ Թեդիին է պատկանում Իսրայելի ամենաթանկ տունը, որը ձեռք բերելու համար նա վճարել է 35 մլն դոլար։ Նախկինում հանդիպել է ճանաչված մոդել Բար Ռաֆաելիի հետ, իսկ ներկայում հանդիպում է «Միսս Իսրայել» կոչմանն արժանացած Յաել Նիզրիի հետ:

9. Յոշիկազու Տանակա
36-ամյա ճապոնացու կարողությունը գնահատվում է 1,8 մլրդ դոլար։ Բջջային խաղերի ծառայություններով զբաղվող Gree ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 831-րդ հորիզոնականը:

10. Ալբերտ ֆոն Տուրն ունդ Տակսիս
29-ամյա գերմանացու կարողությունը գնահատվում է 1,5 մլրդ դոլար։ Ալբերտը Տուրն ունդ Տակսիս տոհմի 12-րդ արքայազն է, ով առաջին անգամ հայտնվել է Forbes-ի ցուցակում ընդամենը 8 տարեկանում։ Ալբերտը համարվում է Եվրոպայի ամենախոշոր կալվածատերերից մեկը, իսկ ժամանակի մեծ մասը նա ծախսում է մեքենաների վրա։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Ալբերտը զբաղեցնում է 974-րդ հորիզոնականը:

11. Ջեք Դորսի
36-ամյա ամերիկացու կարողությունը գնահատվում է 1,1 մլրդ դոլար։ Ջեքը հիմնադրել է մի քանի հաջողակ տեխնոլոգիական ընկերություններ, որոնց շարքում են Twitter-ն ու Square-ը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա այժմ հանդիպում է բրիտանացի մոդել Լիլի Քոուլի հետ։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Ջեքը զբաղեցնում է 1.968-րդ հորիզոնականը:

12.Ստելիոս Հաջի Իոանու
46-ամյա կիպրոսցու կարողությունը գնահատվում է 1,05 մլրդ դոլար։ Բրիտանական EasyJet ավիափոխադրողի հիմնադիրն ունի իշխանի կոչում և նախընտրում է, որպեսզի իրեն միայն անունով դիմեն։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Ստելիոսը զբաղեցնում է 1.332-րդ հորիզոնականը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին