▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոլ-Դենսի համաշխարհային չեմպիոնուհի Վարդան Հայաստանում է

 

Փոլ-Դենսի համաշխարհային չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանը` Վարդան, ժամանել է Երևան` աննախադեպ և հատուկ մշակված շոու-ծրագրով: Այսօր Վարդան հանդիպեց լրագրողների հետ` խոսելու առաջիկա ծրագրերի մասին: Վարդան մարտի 7-ին, 8-ին և 9-ին «Վիվալդի Հոլ»-ում կներկայանա երեք անզուգական շոուներով` հատուկ նվիրված կանանց գեղեցկության տոնին: Ասուլիսի սկզբում Վարդան հատուկ շնորհակալություն հայտնեց ներկաներին ժամանակ գտնելու ու ներկա գտնվելու համար: 
Հայրենի հողում` հայրենակիցների առաջ ներկայանալու համար Վարդան պատրաստվել է ամենայն պատասխանատվությամբ. «Սա ինձ համար մեծ պատիվ է ներկայանալ իմ քույրերին, ես դեռ մանկուց շատ եմ լսել,որ հեռվում իմ հայրենիքն է, և ես այնտեղ ունեմ շատ քույրեր ու հարազատներ. սա ինձ համար պարզապես շոու չէ, սա ինձ համար շատ կարևոր հանդիսություն»,- ասաց Վարդան:
Վարդանուշ Մարտիրոսյանն իր շոուների ընթացքում ակրոբատիկ բարդ հնարքներն ու շարժումները համատեղելու է երգի հետ.«Մենք ունենք մշակած հատուկ ծրագիր, որի միջոցով ես կարողանում եմ անել այն ամենը, ինչ ուզում եմ: Ես աշխատում եմ կենդանի հնչողությամբ և սիրում եմ դժվար խնդիրները հաղթահարել: Երբ մենք պատրաստվում ենք փորձերին, համատեղում ենք այդ ամենը և այդպես ավելի հեշտ է լինում»:
Վարդան առաջին մասնագիտությամբ բեմադրող ռեժիսոր է. իր շոուները բեմադրելիս մասնագիտական կարողություններն ու գիտելիքներն օգնության են հասնում. «Ես դրանում բավականին հմուտ եմ ու կարող եմ նվազագույնն ինքնուրույն բեմադրել իմ շոուները»:
Վարդան նաև խոստացավ, որ հայաստանյան հանդիսատեսի համար մեծ անակնկալ ունի: Իր շոու-ծրագրերի ընթացքում կլինի նաև կրակներով համար և շոուին ներկա տղամարդկանցից մեկը հնարավորություն կունենա մասնակցել Վարդայի ելույթին` նրա հետ պարելով:

Փոլ-Դենսի համաշխարհային չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանը` Վարդան, ժամանել է Երևան` աննախադեպ և հատուկ մշակված շոու-ծրագրով: Այսօր Վարդան հանդիպեց լրագրողների հետ` խոսելու առաջիկա ծրագրերի մասին: Վարդան մարտի 7-ին, 8-ին և 9-ին «Վիվալդի Հոլ»-ում կներկայանա երեք անզուգական շոուներով` հատուկ նվիրված կանանց գեղեցկության տոնին: Ասուլիսի սկզբում Վարդան հատուկ շնորհակալություն հայտնեց ներկաներին ժամանակ գտնելու ու ներկա գտնվելու համար: Հայրենի հողում` հայրենակիցների առաջ ներկայանալու համար Վարդան պատրաստվել է ամենայն պատասխանատվությամբ. «Սա ինձ համար մեծ պատիվ է ներկայանալ իմ քույրերին, ես դեռ մանկուց շատ եմ լսել,որ հեռվում իմ հայրենիքն է, և ես այնտեղ ունեմ շատ քույրեր ու հարազատներ. սա ինձ համար պարզապես շոու չէ, սա ինձ համար շատ կարևոր հանդիսություն»,- ասաց Վարդան:Վարդանուշ Մարտիրոսյանն իր շոուների ընթացքում ակրոբատիկ բարդ հնարքներն ու շարժումները համատեղելու է երգի հետ.«Մենք ունենք մշակած հատուկ ծրագիր, որի միջոցով ես կարողանում եմ անել այն ամենը, ինչ ուզում եմ: Ես աշխատում եմ կենդանի հնչողությամբ և սիրում եմ դժվար խնդիրները հաղթահարել: Երբ մենք պատրաստվում ենք փորձերին, համատեղում ենք այդ ամենը և այդպես ավելի հեշտ է լինում»:Վարդան առաջին մասնագիտությամբ բեմադրող ռեժիսոր է. իր շոուները բեմադրելիս մասնագիտական կարողություններն ու գիտելիքներն օգնության են հասնում. «Ես դրանում բավականին հմուտ եմ ու կարող եմ նվազագույնն ինքնուրույն բեմադրել իմ շոուները»:Վարդան նաև խոստացավ, որ հայաստանյան հանդիսատեսի համար մեծ անակնկալ ունի: Իր շոու-ծրագրերի ընթացքում կլինի նաև կրակներով համար և շոուին ներկա տղամարդկանցից մեկը հնարավորություն կունենա մասնակցել Վարդայի ելույթին` նրա հետ պարելով:

72157632940085498

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին