▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեզվակռիվ Արտո Թունջբոյաջյանի և Սոնայի միջև` Հայաստանի Ձայնը նախագծի մասնակցի համար

Հայաստանի Ձայնը հեռուստանախագծում լեզվակռիվ է տեղի ունեցել  մասնակից երգիչների մարզիչներ  Արտո Թունջբոյանի և Սոնայի միջև:

Սոնայի թիմից Մերի Մնջոյանի ելույթից հետո Արտո Թունջբոյաջյանի  կրկնվող  կարծիքը մասնակցի մասին, որ նա արտահայտել էր նաև  նախորդ հաղորդման ընթացքում, հունից հանել է Սոնային:

Արտո Թունջբոյաջյանն ասել է, որ մասնակիցը լավ ձայն ունի, սակայն չի կարողանում այն ճիշտ ներկայացնել, իսկ երբ փորձել են նրան ուղել` Արտոն ասել է` մենք հո ապուշ չենք, հասկանում ենք....

Սոնան էլ ասել է, որ այն ինչ անում է Արտոն` զուբի դուբի երգելով կամ ոտանավոր արտասանելով, իրենց էլ դուր չի գալիս, սակայն ոչ ոք նրան չի քննադատում, թերահավատորեն վերաբերում և  պետք չէ բեմում կանգնած երիտասարդ աղջկան վատ դրության մեջ գցել ու դա կրկնել արդեն որերորդ անգամ:

Վեճը հարթել հաղորդավարը, սակայն Արտո Թունջբոյաջյանի և Սոնայի միջև լարվածությունը պահպանվել է մինչև հաղորդման ավարտն ու նաև դրանից հետո:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին