▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնի կանայք` մերկ և կիսամերկ` հանուն քսակի

Գեղեցիկ կնոջ մարմինը միշտ էլ հիացմունքի առարկա է եղել` դառնալով ոգեշնչման աղբյուր, հանճարեղ գործերի ստեղծման առիթ և նպատակ: Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ հայտնի կանանց մերկ ու կիսամերկ լուսանկարները սկսեցին հայտնվել ամսագրերի շապիկին` դառնալով բուռն քննարկումների առիթ. այս մասին գրում է esyes.am-ը: Այսպես ասած, մերկ ու կիսամերկ լուսանկարվելու մշակույթը սկսվեց հոլիվուդյան աստղերից: Մեկը մյուսի հետևից մերկ ֆոտոշարքեր են անում Փերիս Հիլթոնը, Մադոննան, Լեդի Գագան և այլք: Բնական մերկությունը աստղերին ապահովում է և´ PR-ով , և´ լիքն է պահում նրանց քսակները: Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներն էլ որոշեցին կոտրել կարծրատիպերը և հոլիվուդյան իրենց մրցակիցներից հետ չմնալու համար սկսեցին լուսանկարվել մերկ կամ լավագույն դեպքում` կիսամերկ: Կիսամերկ լուսանկարներով հասարակությանը զարմացրեցին Շպռոտը, Լիլուն, Ռիփփին, Նազենի Հովհաննիսյանը, Արմինկան, Անահիտ Սիմոնյանը, Հասմիկ Կարապետյանը և ուրիշներ: Նրանց լուսանկարները հայտնվեցին ճանաչված ամսագրերի շապիկների`աստղերին պահելով ԶլՄ-ների և հասարակության ուշադրության կենտրոնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին