▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհուն և նրա ամուսնուն ձերբակալել են

Դերասանուհի Ռիզ Ուիզերսփունին և նրա ամուսնուն ձերբակալել են այն բանից հետո, երբ ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են նրանց մեքենան, որը վարելիս է եղել դերասանուհու ամուսինը` Ջիմի Տոտը, և խնդրել են ալկոհոլի քանակության ստուգման թեստ անցնել. տեղեկացնում է filmpro.ru-ն: Դերասանուհին զայրացած դուրս է եկել մեքենայից և իսկական վեճ սարքել: Հոլիվուդյան դերասանուհին մի քանի անգամ հարցրել է ոստիկաններին` արդյոք նրանք գիտե՞ն, թե ինքն ով է և սպառնացել է սկանդալ բարձրացնել: Ռիզին կարգի հրավիրելու մի քանի ապարդյուն փորձերից հետո նրան և ամուսնուն ձերբակալել են և ոստիկանական բաժանմունք հասցրել: Այստեղ նրանց մեղադրանք է առաջադրվել` Ռիզին` ոչ վայելուչ պահվածքի, իսկ Ջիմին` մեքենան  հարբած վիճակում վարելու համար:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին