▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արուս Գուլանյանը «Կյանքի խոսքի» անդամ չէ». խոսնակ

 Մամուլում այսօր տարածված լուրերի համաձայն շաբաթ օրը Առնո Բաբաջանյան համերգասրասհում ժողովրդական երգչուհի Արուս Գուլանյանը կազմակերպել էր համերգ, որի ընթացքում բացի ժողովրդական երգերից, հնչել են նաև աղանդավորական` մասնավորապես «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդին պատկանող երգեր:

Սա շատերին հիմք էր տվել կասկածելու, որ երգչուհին համալրել է «Կյանքի խոսքի» շարքերը:

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում այս կասկածը հերքեց  «Կյանքի խոսքի» մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը: «Երգչուհին մեր եկեղեցու անդամ չէ»,- ասաց նա` հավելելով, որ տեղյակ չէ, թե երգչուհու կազմակերպած համերգին ինչ երգեր են հնչել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին