▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի ավտոմեխանիկի գովազդը հիթ է դարձել, իսկ նրա պարը կարող է գերազանցել Gangnam Style-ին

Կալիֆորնիայի Բարբենք քաղաքից ավտոմեխանիկ Գուրգենի «Shift it» կոմերցիոն հոլովակն ընդամենը 3 օրում հավաքել է գրեթե 1.5 միլիոն դիտում «Յութուբում»:

emedia.am-ն է գրում, հղում անելով Huffington Post–ին, որի  համոզմամբ, հոլովակը գալիք «խելահեղ պարն» է, որը, Gangnam Style–ի ու Harlem Shake–ի նման հազարավոր կրկնօրինակումներ կհավաքի աշխարհով մեկ։ Ինքը Գուրգենը՝ Իրանից ԱՄՆ գաղթած հայ Գուրգեն Զարգարյանը, պարզվում է, ոչ միայն ավտոմեխանիկ է, այլև երգիչ. նա թողարկել է 5 ձայնասկավառակ հայերենով ու պարսկերենով ու նույնիսկ 17 տարի ունեցել է «The Goorgen Show» սեփական հեռուստաշոուն։ Ինքը «Shift it» երգն անգամ նրա հին երգերից մեկի «վերաթողարկումն» է՝ փոփոխված բառերով։ «Ես չեմ կարող հավատալ տեղի ունեցածին։ Ես ունեմ 5 ալբոմ, 30 տեսաերիզ եմ թողարկել, ու նրանցից ոչ մեկը նման արձագանք չի ունեցել», – պատմում է Գուրգենը ianyanmag–ին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին