▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի սեքսուա՞լ, թե՞ ոչ սեքսուալ տղաները. PR, թե՞ հակաPR

Այն որ մեր ազգը աստիճանաբար գժվում է ու գժվում է անդառնալիորեն ու անհուսալի կերպով, օրըստօրե սկսում եմ համոզվել: Չէ խնդիրը քաղաքական չի և կարող եք հանգիստ նստել. քաղաքական բնույթի նյութ չեմ հրապարակում: Ուղղակի մի տեսանյութ տեսա այսօր Յութուբում և ուղղակի չեմ կարող չարձագանքել անթաքույց սարկազմիկ հռհռոցով: Ուրեմն ինչ որ մի խելացի մեկը (կամ մի քանիսը) պատրաստել է տեսանյութ և տեղադրել Յութուբում Сексуальные парни Армении վերանգրի ներքո: Ես հասկանում եմ, որ այսօր մեր հասարակությունն ունի մտածելու ընդամենը մի քանի թեմա` օրավուր գոյապայքար, սերիալներ, քաղաքականություն և սեքս և հատկապես ՍԵՔՍ, բայց որ մեր ազգի կամ դրա մի հատվածի մոտ սեքսուալ թեր կամ ան բավարարվածությունը հասել է ազաբոչեննոստի այն աստիճան, որ այլևս դադարել են տարբերել գեղեցիկը, հմայիչն ու սեքսուալը, արդեն մտահոգիչ է: Ավելին նաև վիրավորական է, որ ամեն մի կիսաերազախաբ եղած մեկը կարող է արթնանալ քնից ու սլայդներ սարքել էրոգեն երաժշտության ներքո ու տեղադրել Համացանցում խոսելով ընդ որում ողջ Հայաստանի անունից, մինչդեռ Հայաստանի անունից կարող են խոսել հաշված մարդիկ, ովքեր կամ ունեն այդ իրավունքն ըստ օրենքի, կամ վաստակել են այդ հեղիակությունն իրենց ապրած կյանքով ու վաստակով իբրև ասենք մշակույթի գործիչներ: Պարզապես այստեղ ականատեսն ենք մերօրյա իրականության մեջ առկա արժեքային դեգրադացիայի հերթական դրսևորմանն ու հայաստայան այսպես կոչված շոու-բիզի հերթական էժանագին PR-մանևրին` հատկապես եթե հաշվի առնենք թե ովքեր են տեսանյութում տեղ գտած հերոսներից ոմանք և իրենց որոշ հանրաճանաչության, ինչպիսի «քրտնաջան աշխատանքի» շնորհիվ են հասել, ինչպիսի չարթերային չվերթներ են իրականացրել արդեն հասկանալի է որտեղից ուր ... Մեր փոքրիկ Երևանում այնքան էլ մեծ ճիգ ու ջանք և առավել ևս քրտնաջան աշխատանք չի էլ պահանջվում իմանալու համար այդ ամենը, ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանի մակարդակներում` լինի դա անգլո-սաքսոնական, ֆրանկոֆոնյան, գերմանախոս կամ էլ սլավոնական կամ իսպանախոս ուղղություններում: Հատկապես, որ բոլորին էլ գիտենք ու ճանաչում ենք և նման մանևրներով կարիք չկա ինչ որ դիվիդենդներ շահել: Պարզապես հարգում ենք այս պահին ՀՀ գործող օրենսդրությունը և չենք բացում շատ փակագծեր ու խոսում հականե- հավանե:

Իսկ մխիթարանքն այն է այս ամենի մեջ, որ տեսանյութի տակ տեղ են գտած մեկնաբանություններում զգացվում է առողջ տարրի գոյությունը ու ակամա հույս ես տալիս, որ ամեն բան կորսված չէ....

Իսկ վերջում բնականաբար հետևյալ թևավոր խոսքը «Հայաստանի սեքսուալ տղամարդկանց մասին ռոլիկ եք նկարահանել, որ ինչ անեք»:

 

Հեղինակ` Արման Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին