▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլահայ երգչուհու հայերեն երգը հեռարձակվում է թուրքական հեռուստաալիքով

Ստամբուլահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Ձյունի փաթիլ»արևմտահայերեն երգը մայիսի 11-ից սկսած հեռարձակվում է թուրքական «TRT Müzik» հեռուստաալիքով: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նշենք, որ վերջերս Ստամբուլում թողարկվել է հայազգի երգչուհու«Տարիներ վերջ» ձայնասկավառակը, որում տեղ գտած երգերն արևմտահայերենով են: 
Ձայնասկավառակում զետեղված 10 երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը` Էրլինն է: Նա ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Այժմ, որպես երաժշտության ուսուցչուհի, աշխատում Ստամբուլի Գալֆայանհայկական մասնավոր նախակրթարանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին