▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բասկովը` Պուտինի առաջիկա հարսանիքի հանդիսավար

ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ամուսնալուծության լուրը դժվար թե որևէ մեկին անտարբեր թողներ: Այս լուրին որոշել է Twitte- իր էջում  անդրադառնալ նաև Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովը:

Երգիչը մասնավորապես գրել է, որ եթե Պուտինը որոշի կրկին ամուսնանալ, ապա իրեն կհրավիրեն վարել արարողությունը:

Բասկովն  անդրադարձել է նաև Թինա Կանդելակիի` Պուտինի բաժանմանը վերաբերող  գրառմանը` ասելով. «Հիմա ուրախանում ենք, թե տխրում: Նախագահի որոշումը ենթակա չէ քննարկման»:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլ.Պուտինը և կինը` Լյուդմիլան  ամուսնալուծության մասին հայտնել են հունիսի 6-ին: Չնայած, նախագահի մամլո խոսնակի հաղորդմամբ սա պարզապես որոշում է, և ամուսինները վաղուց է, ինչ առանձին են ապրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին