▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի ուդի վարպետը վերադարձել է Թուրքիա և հաստատվել Դիարբեքիրում

Ermenihaber.am -ը տեղեկացնում է, որ Դիարբեքիրում ծնված և 1992 թվականին ԱՄՆ տեղափոխված հայազգի ուդի վարպետ Երվանդ Բոստանջըն վերջնական վերադարձել է Թուրքիա և հաստատվել Դիարբեքիրում: Ուդի հայտնի վարպետ Երվանդ Բոսթանջըն, ով բացի հայերեն երգերից հայտնի է նաև քրդերեն ու թուրքերեն կատարումներով, վերադառնալով Դիարբեքիր ասել է. «37 տարի առաջ մի ցուրտ ձմեռային օր Դիարբեքիրից դուրս եկա, իսկ ամառային մի տաք օր վերադարձա: Տա Աստված, որ այս տաքությունը շարունակվի իմ սրտում հայերեն, քրդերեն, թուրքերեն ու ասորերեն լեզուներով հնչվող երգերով: Ես վերադարձա, երանի իմ հետ գնացածներն էլ վերադառնան և բոլորս միասին ջրելով մեծացնեինք այս գեղեցիկ այգու ծաղիկները»:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ Դիարբեքիր վերադարձած  Բոսթանջըն մտնում է տուն, առաջինը ինչ հանդիպում է, դա էլեկտրականության և  ջրի անդորագրերն էին: Նա նախ զարմանում է այնուհետև դրանք մեկնելեվ Դիարբեքիրցի գրող Շեյհմուս Դիքենին, հումորով ասում է. «Բավական է արդեն ես փող չունեմ, թող քաղաքապետը վճարի  կամ էլ դուք վճարեք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին