▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Բաբաջանյանը` իր ծննդյան օրվա, ընթացիկ ծրագրերի և «32 ատամի» ու «Վիտամինի» բաժանման մասին

Դիտեք նաև՝

 

MediaMall.am- գրում է ,որ այսօր Կարեն Բաբաջանյանը դառնում է 32 տարեկան: Հետաքրքիր է՝ ինչ խորհուրդ ունի 32 թիվը իր աշխատանքների շնորհիվ բրենդ դարձրած հումորիստի համար՝ «32 ատամ», «32 ակումբ», «32 թատրոն», «32 պրոդակշն» և… 32 տարեկան: Այս և այլ թեմաների շուրջ կայքը զրուցել է Կարեն Բաբաջանյանի հետ:

- «32 ատամ», «32 ակումբ», «32 թատրոն», «32 պրոդակշն» և… 32 տարեկան: Ինչպես ես պատրաստվում նշել այդ խորհրդանշական ծննդյան օրը:

- Անկեղծ լինեմ, ես ոչ մի անգամ իմ ծննդյան օրը մեծ շուքով չեմ նշել… Նախ՝ այդ օրը մի տեսակ տարօրինակ զգացողություն եմ ունենում՝ սովորականից տխուր (ասում են՝ էլի կան նման մարդիկ), և երկրորդ՝ իմ ծննդյան օրը ստացվել է այնպես, որ մարդիկ հիմնականում լինում են ծանրաբեռնված գրաֆիկով. հասկանալի է' արձակուրդներից անմիջապես հետո, սեպտեմբերյան աժիոտաժ…Նույնիսկ ստացվել է այնպես, որ սեպտեմբերի 3-ը եղել է երկուշաբթի, ու ես էլ, բոլորի նման, շռնդալից նշել եմ ուսումնական առաջին օրը (ժպտում է...): Բայց քանի որ այս անգամ 32-ամյակս է, կնշեմ ընտանիքիս և նեղ ընկերական շրջապատիս հետ:

 

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին