▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երբեք ոչ չեմ ասի Թուրքիային, քանի որ այն իմ մոր հայրենիքն է. Ազնավուր

Paris-Match շաբաթահանդեսի թղթակցի հետ զրույցում Շառլ Ազնավուրն ասել է, որ երբեք ելույթ չի ունեցել Թուրքիայում: Պատճառը` Հայաստանի եւ այդ երկրի տարաձայնություններն են: -Բայց ես կգնամ այնտեղ. կապեր ունեմ թուրք գրողների եւ լրագրողների հետ,- ասել է նա:

Շառլի խոսքով, թուրքական կառավարությունների թերությունն է հայկական հարցն անտեսելը:

-Խոսում ենք “հայկական հարցի” մասին, բայց խոսքն, ըստ էության, թուրքական հարցի մասին է: Գիտեմ, որ այնտեղ գնալ երգելը դուր չի գա ինչպես թուրքին, այնպես էլ հային: Բայց ես բաց մտքով ու բաց սրտով մարդ եմ: Կցանկանայի, որ երբ նրանց հանդիպեմ նրանք նույն մտայնությունն ունենան: Ես երբեք ոչ չեմ ասի Թուրքիային, քանի որ այն իմ մոր հայրենիքն է,- բացատրել է Ազնավուրը:

 

Աղբյուր` armenews.com

Արտակ Հերիքյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին