▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որբանոց»-ի շնորհանդեսը

Կայացավ Էդգար Կոստանդյանի  «Որբանոց» վեպ հայերեն գրքի  շնորհանդեսը: Այն պատմում է մի քանի համակուրսեցիների մասին, որոնց ընդհանուր թելով մի բան է կապում` որբանոցը: Որբանոցն, ըստ հեղինակի, այն երկիրն է, որտեղ մենք ապրում ենք, իսկ գրքի հերոսներն այդ որբանոցի բնակիչներն են:

Իսկ «Որբանոց»-ից դուրս գալու համար, հեղինակի կարծիքով,  հասարակությունը պետք է փոխի իր մտածելակերպը:

«Եթե մի բանի համար պայքարում է, ապա միտինգով չսահմանափակվի: Այսքան ժամանակ չեմ տեսել, որ այս երկրում ինչ-որ շարժում ինչ-որ բան փոխի: Այսօր ոչ ոք չի կարող դուրս գալ հասարակարգի դեմ, չի կարող միտինգից հետո ինչ-որ բան անել: Պայքար ասելով պետք է ցույցից այն կողմ հասկանանք: Ցույցը հին է»,-նշում է Էդգար Կոստանդյանը:

72157637375489413

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին