▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ տեսանյութ` նվիրված Կարեն Մկրտչյանին

Համացանցում հայտնվել է տեսանյութ` նվիրված ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանին:

 

Աղբյուրը` Բոլորս կողքիդ ենք Կարեն ջան ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ  «Թատրոն 32»-ի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Եզրագծից այն կողմ» սերիալում Մարատի կերպարը մարմնավորած Կարեն Մկրտչյանի` անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկված լինելուց հետո նրա առողջական վիճակի բարելավում չի նկատվում. Կարենն այժմ անվասայլակով է և չի տեղաշարժվում:

Հիշեցնենք նաև, որ մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու բարեգործական համերգ՝ սիրված երգիչ երգչուհիների մասնակցությամբ: Համերգի ողջ հասույթը սիրով և ի սրտե փոխանցվելու է սիրված դերասան Կարեն Մկրտչյանի առողջական վիճակը բարելավելու նպատակով UNIBANK-ում բացված հետևյալ հաշվեհամարին 24100265048901 դրամ:

Օրեր առաջ դերասան Կարեն Մկրտչյանը` բուժման նպատակով  մտերիմ ընկերոջ դերասան` Վարդան Արզումանյանի հետ մեկնել է Գերմանիա: Արդեն  տեղեկացրել էինք.  որ Կարենին  ապաքինվելու համար 80 հազար եվրո է հարկավոր, ինչի համար էլ տևական  ժամանակ է,  ինչ դրամահավաք է   իրականացվում:

Թեև Կարենի  խնդրանքով  դադարեցվել են փողոցային  դրամահավաքները, սակայն դրամահավաքի  մյուս տեսակները շարունակվում են:

Միայն Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին:Արժեքը 500 դրամ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին