▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում եմ չզբաղվել ժամավաճառությամբ, եթեր վատնելով և գումարներ մսխելով

Հանրային հեռուստաընկերություն, պահանջում եմ չզբաղվել իմ ու ինձնմանների գումարները մսխելով. երեք քիչ թե շատ որակով հաղորդման համար չարժե ողջ օրը ժամավաճառությամբ զբաղվել ու եթեր վատնել: Գտեք ինտելեկտուալ հաղորդավարներ, կարգին ոճաբան, ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներ... .
1. Ուղղախոսությունը, որը անհրաժեշտ է ազգի ու պետության դեմքը ներկայացնող հեռուստաընկերության համար, բացակայում է. ա-ախոսություն, ռուսաբանություններ, մայրենիի տարրական իմացության բացակայություն
2. Հաղորդմանը ոչ պատշաճ, ոչ հարիր հագուստ, որը նկատելու համար պարտադիր չէ լինել մոդելավորող
3. Հաղորդման տաղավարի ոչ ճիշտ ոճավորում
4. Հաղորդումներ, որտեղ չկան գաղափարական գծեր ու հիշեցնում են սուրճի սեղանի շուրջ հարևանների բամբասանք...
Հ.Գ.
Էս ինչ եք անում....
Հ.Գ.
Ասում են անջատի, որ չնյարդայնանաս. ինչո՞ւ, չէ՞ որ նաև իմ գրպանից են գանձվում գումարներ, որոնք գազի տեսքով առանձնանում են այս կեղծ հանրային միացությունից...

 

Զար Դիլանյան

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին