▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աստղային անգրագիտություններ» շարքից

Պարապությունից ընկել եմ հայ այսպես ասած  «շոու բիզի»  դեմքերի կենսագրություններն եմ փորփրում: Եվ այսպես Կամոյի կենսագրության մեջ այսպիսի տողեր եմ գտել.

«18 տարեկանում գնում է ծառայելու հայկական բանակում»: Չգիտեմ ինքն է ցուցում տվել, որ այդպես գրեն կամ չէ, բայց սովորաբար գրվում է` « ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում» կամ  «չի ծառայել»: Ասեմ, բանակում ծառայած լինելը բացառիկ ձեռքբերում կամ հաջողություն չի, ոչ էլ եզակի նվաճում, այլ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու պարտքը սեփական ժողովրդի ու պետության առաջ: Թեև, ով իմանա, գուցե Կամոյի համար բանակն իրոք ձեռքբերում է եղել ու ծառայությունն այնքան հագեցած, բուռն ու փոթորկալից է անցել, որ ..... 

Ամեն դեպքում հակված եմ մտածելու, որ այս վրիպակը իր մեղքով չէ, քանի որ մի քանի այլ անգրագիտություններ էլ կան, ինչպես օրինակ`
Գրքե՞ր … ժամանակ չունի: 
Կինո՞…. Օզոն, Ալմադովար, Ֆոն Թրիեր: 
Երաժշտությո՞ւն… Մադոննա, Գագա, Սոնա Շահգելդյան (շատ է սիրում էդ աղջկան): 
Սիրած քաղաքները՝ Նյու Յորք, Փարիզ, Լոնդոն: 
Ուտեստ՝ բաստուրմայով ձվածեղ: 

Կինո բաժնում ճշտեք ռեժիսորների անուններ պիտի գրեք, թե ֆիլմերի վերնագրեր, նույնն էլ երաժշտություն բաժնում` ըստ ժանրերի թե ըստ կատարողների ու նշեք ասենք սիրած երաժիշտներ կամ երաժիշտ կատարողներ, սիրած կինոռեժիսորներ կամ սիրած ֆիլմեր կամ թեկուզ նախընտրած երաժշտական ժանրեր կամ ոժեր .... Մի խոսքով կարելի է չէ մի քիչ գրագետ կազմել նման անկետաները:

«ԴԱՐ-21» հեռուստաընկերությունը, կարծեմ, այս առումով ունի անելիք այս կարգի վրիպակներն ու անգրագիտություններն ուղղելու:

Հարություն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին