▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արքայազն Ջորջը 1 տարեկան է

Այսօր աշխարհի ամենաճանաչված փոքրիկը՝ արքայազն Ջորջը,  դառնում է 1 տարեկան: Փոքրիկ Ջորջը բրիտանական թագավորական ընտանիքի անդամ է, Ելիզավետա Երկրորդի 3-րդ ծոռը, Քեմբրիջի դուքս Ուիլյամի ու դքսուհի Քեյթ Միդլթոնի առաջնեկը, բրիտանական գահաժառանգների թվում 3-րդը՝ արքայազն Չարլզից ու Ուիլյամից հետո։

Նախքան ծնվելը՝ Ջորջն արդեն The Washington Post-ի բնորոշմամբ՝ աշխարհի ամենահայտնի փոքրիկն էր:

Ջորջը դարձել է պատմության մեջ առաջիններից մեկը, ում մասին Վիքիպեդիայում մի քանի լեզվով տեղեկություն է հայտնվել նախքան իր լույս  աշխարհ գալը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին