▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգին Հայկոն վերադառնում է. orer.am

orer.am-ը  գրում է, որ այս օրերին «Կարգին» ստուդիայի և «Էսքիզ» ստուդիայի ստեղծագործական թիմը նկատելի ակտիվության մեջ է. նկարահանումներ, գործուղումներ և ակտիվ շրջագայություններ: Ավելին, խոսակցություններ կան, որ շատ շուտով եթեր է վերադառնալու Հայկ Մարությանը՝ նույն ինքը՝ պրոդյուսեր, սցենարիստ, հումորիստ և դերասան Կարգին Հայկոն, ով տևական ժամանակահատված է չի մասնակցում հայկական հեռուստատեսային նախագծերին:

Տեղեկությունը ճշտելու համար կայքի թղթակիցը  զրուցել է սիրված դերասանի հետ, ով հաստատեց, որ իր ստեղծագործական թիմը այս պահին ակտիվ աշխատում է: «Այն, ինչ առաջիկայում մատուցելու ենք մեր հասարակությանը՝ աննախադեպ է Հայաստանում»,- ասել է Հայկ Մարությանը: Թե ինչ նախագծի մասին է խոսքը՝ դերասանը հրաժարվեց մեկնաբանել: «Այդ մասին՝ հաջորդ դասին»,- կատակել է նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին