▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած Էմի Ուայնհաուսի հայրը պնդում է, որ մինչ այսօր շփվում է դստեր հետ

Չնայած որ հայտնի երգչուհի էմի Ուայնհաուսի մահվան օրվանից անցել է գրեթե երեք տարի` սակայն մինչ այսօր նրա հայրը, ով նախկինում տաքսու վարորդ է եղել,  պնդում է, որ ամեն օր շփվում է իր դստեր  հետ:

«Նա միշտ իմ կողքին է, երբ ես բեմ եմ բարձրանում: Երբ նա ինձ հետ է, ես զգում եմ, որ ամեն ինչ լավ է: Ես աղջկաս հետ զրուցում եմ ամեն օր և ողջ օրվա ընթացքում»,- լրագրողներին ասել է երգչուհու հայրը:

60-ամյա տղամարդը պատմել է նաև, որ համակերպվել է դստեր մահվան հետ` նշելով,  որ հավատում է` նրան երկնքում շատ ավելի լավ է:

«Նրա մահը մեծ սխալ էր: Մահվան պահին նա շատ ջղայնացած և հուսահատված է եղել: Ես զգացել եմ դա: Բայց հիմա ես գիտեմ, որ նա համակերպվել է և իրեն երջանիկ է զգում»,- խոստովանել է Միչ Ուայնհաուսը:
 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին