▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհու և պրոդյուսերի նորաստեղծ ընտանիքն իր ապագան Հայաստանում չի տեսնում

Օպերային երգչուհի Լեոնորան եւ նրա ամուսինը` պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը  սպասում են իրենց առաջնեկին, ով լույս աշխարհ կգա հաջորդ տարվա փետրվարին կամ մարտին:
Ինչպես նշեց մեզ հետ զրույցում ապագա մայրիկը, «լուրը ստացանք հիվանդանոցում, ստուգումներից հետո: Չնայած, նախորոք երկուսս էլ նապապատրաստված էինք դրական պատասխանի»:
Լեոնորայի հղիությունը դեռ 2 ամսեկան է և զույգը դեռ չի մտածել բալիկի անվան մասին. «Չնայած... Համոզված եմ, Վիգենի մոտ կա տարբերակ, սակայն չի արտահայտվում», - կատակում է երգչուհին:
Չնայած նրա, որ հղիությունը բավականին բարդ է ընթանում, Լեոնորան չի պատրաստվում լքել բեմը. «Իհարկե, սկզբնական շրջանն է եւ շատ ծանր եմ տանում: Սակայն դա չի խանգարի կարիերային: Ավելին՝ կնպաստի, որ նա դեռ չծնված լսի ճիշը երաժշտություն»:
Ըստ ապագա ծնողների, նրանք աղջիկ են սպասում. «Միշտ պատասխանել եմ, թե առաջին երեխաս պետք է աղջիկ լինի: Սակայն դա մեր ուզելով կամ որոշելով չի: Աստված պետք է որոշի, թե ինչ է մեզ պարգեւելու, եւ ես Աստծոց երբեք առաջ չեմ ընկնի: Տղա թե աղջիկ, միեւնույն է շնորհակալ կլինեմ Աստծոց, կարեւորը առողջ բալիկ ունենալն է եւ Տիրոջ շնորքով մեծացնելը», - նշում է Վիգենը, իսկ Լեոնորան հավելում. «Ես զգում եմ, որ աղջիկ է: Ասում են, թե մոր սիրտը չի խաբում: Տեսնենք»:
Վիգենը նշում է, որ « բավականին խիստ և լուրջ մոտեցում ցույց կտամ, ջանք չեմ խնայի նրա դաստիարակության և կրթության համար: Բայց թե ինպես եմ դա անելու, միայն Աստված գիտի» (ժպտում է):
Ցավոք, իրենց ապագան նորաստեղծ ընտանիքը Հայաստանում չի տեսնում. «Իմ աշխատանքը եւ կնոջս կարիերան ավելի լայն կծավալվի դրսում: Այնտեղ համերգներ ունենք: Ափսոս, Հայաստանը մեր հայրենիքն է, սակայն ցավոք իմ համար այն դարձել է միայն ամառային արձակուրդների վայր, ուր կգամ մի փոքր հանգստանալու եւ հարազատներին այցելելու», - նշեց Վիգենը, իսկ Լեոնորան բացատրում է պատճառը. «Շատ կցանկանայի, սակայն, ցավոք, իմ ընտրած ուղղությունը հայրենի երկրում այդքան զարգացում չունի: Ահա թե ինչու ամուսնուս հետ ընտրել ենք թափառական հայի տիպարը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին