▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշա, գնա գրողի ծոցը. ուկրաինացի պրոդյուսերի պատասխանը հումորիստին

 

 

 

 

 

 

 

 

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ հայազգի հումորիստ Միշա Գալուստյանը թվիթերի իր էջում մեկնաբանել էր «Boeing 777» ինքնաթիռի կարծանումը եւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը` գրելով, որ ուկրաինացիներին դեռևս Մայդանի ժամանակ մեջքից հարված են հասցրել և որ օրեր առաջ ինքնաթիռի կործանումն էլ արևմուտքի համար լավ պատրվակ էր եղբայրական ժողովուրդների միջև տարաձայնություն հրահրելու համար: 

Այս առիթով Ուկրաինացի հայտնի պրոդյուսեր Ելենա Մոզգովայային ծայրահեղ ձեւով է պատասխանել  Միշա Գալուստյանին` գրելով.

«Միշա, գնա այնտեղ, որտեղ Ավակովը (Ուկրաինային ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը) ուղարկել է ձեր «լավրուշկային»։ Հստակ հասցեն չգիտեմ, բայց ուղղությունը դեպի գրողի ծոցը»:

Տեղեկացնենք, որ Ելենայի էջում բաժանորդագրված օգտատերերը զայրացել են եւ ասել, որ Միշա Գալուստյանն էլ է միացել այն աստղերի ցուցակին, որոնց այլեւս չեն ուզում տեսնել Կիեւում։

«Ի՞նչ գիտի Գալուստյանը մեր Մայդանի մասին։ Ի՞նչ հիմքով է նա մեր երկրում կատարվող իրադարձություններին գնահատական տալիս։ Արեւելիքից եկած աշխատողներին ծաղրելուց եւ նվաստացնելուց բացի, նա ոչինչ չի տվել արվեստին»,-գրել են օգտատերերը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին