▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Քոչարյանի «Չի կարելի»-ն

 

Հոկտեմբերի 26-ին  <<Մադագասկար>> մանկական սրճարանում տեղի ունեցավ երգարվեստում հաստատուն քայլեր անող փոքրիկ երգչուհու՝ Մերի Քոչարյանի նոր՝ <<Չի   կալրելի>>  երգի շնորհանդեսը:
<<Չի կարելի>>-ն  հետաքրքրել էր երգարվեստի ամենատարբեր  ներկայացուցիչներին, դասախոսներին, կոմպոզիտորներին, երգի հեղինակներին, ինչպես նաև  փոքրիկ երգչուհու բազմաքանակ երկրպագուներին:
 
Մերի Քոչարյանն իր նոր երգով  պատրաստվում է ներկայանալ <<Մանկական Եվրատեսիլ -2014-ի >>-ի հայաստանյան  փուլին:
 
Երգչուհին  մրցույթին  ինքնանպատակ չի մասնակցում:  Նրա խոսքով՝ իր համար ամենակարևորը հանդիսաստեսին լավ ներկայանալն է:
 
<<Իհարկե, ուրախ կլինեմ  եթե  նաև հաղթանակ տանեմ  ու միջազգային մրցույթում բարձրացնեմ  Հայաստանի դրոշը>>,- հպարտության զգացումով  ասաց Մերին:
 
Շնորհանդեսը կազմակերպողները՝ Մայ Անուշավանյանն ու Կարինե Գևորգյանը հայտնեցին,  որ  իրենց համար  հաճելի  է աշխատել նպատակային  ու սկզբունքային  մարդկանց հետ :
 
<<Մերին հետաքրքիր ձայն ունի, աշխատասեր է , ընդունակ, ինչը ճիշտ օգտագործելու դեպքում  նրան անկասկած հաջողություն կարող է բերել>>,-ասաց Կարինե Գևորգյանը:
 
Գործընկերուհու խոսքին  Մայ Անուշավանյանն ավելացրեց, որ Մերին  բացի ձայնային յուրահատուկ տվյալներին, բեմում իսկական դերասան է  և որ առաջին վայրկյաններից սկսած կարողանում  է լսարանին  գրավել իր հմայքով ու   միմիկաներով:
 
<<Young Friends՛ Entertainment >>-ը և <<ՎԵՀ>>  բարեգործական հիմնադրամը, որոնք հանդիսանում են միջոցառման  կազմակերպիչները,  գնահատում են փոքրիկ երգչուհու   տաղանդն ու աշխատասիրությունը՝ պատրաստակամ գտնվելով նրա կողքին լինել  հարկ եղած դեպքում:
Հաջողություն և բազմաթիվ հաղթանակներ  ենք  մաղթում  Մերիին :

Հոկտեմբերի 26-ին, Մադագասկար մանկական սրճարանում տեղի ունեցավ երգարվեստում հաստատուն քայլեր անող փոքրիկ երգչուհու՝ Մերի Քոչարյանի նոր՝ «Չի կարելի» երգի շնորհանդեսը:

«Չի կարելի»-ն  հետաքրքրել էր երգարվեստի ամենատարբեր  ներկայացուցիչներին, դասախոսներին, կոմպոզիտորներին, երգի հեղինակներին, ինչպես նաև  փոքրիկ երգչուհու բազմաքանակ երկրպագուներին:

 Մերի Քոչարյանն իր նոր երգով  պատրաստվում է ներկայանալ Մանկական Եվրատեսիլ -2014-ի հայաստանյան  փուլին: 

Երգչուհին  մրցույթին  ինքնանպատակ չի մասնակցում:

Նրա խոսքով՝ իր համար ամենակարևորը հանդիսաստեսին լավ ներկայանալն է:

-Իհարկե, ուրախ կլինեմ  եթե  նաև հաղթանակ տանեմ  ու միջազգային մրցույթում բարձրացնեմ  Հայաստանի դրոշը,- հպարտության զգացումով  ասաց Մերին:

Շնորհանդեսը կազմակերպողները՝ Մայ Անուշավանյանն ու Կարինե Գևորգյանը հայտնեցին,  որ  իրենց համար  հաճելի  է աշխատել նպատակային  ու սկզբունքային  մարդկանց հետ:

-Մերին հետաքրքիր ձայն ունի, աշխատասեր է , ընդունակ, ինչը ճիշտ օգտագործելու դեպքում  նրան անկասկած հաջողություն կարող է բերել,-ասաց Կարինե Գևորգյանը: 

Գործընկերուհու խոսքին  Մայ Անուշավանյանն ավելացրեց, որ Մերին  բացի ձայնային յուրահատուկ տվյալներին, բեմում իսկական դերասան է  և որ առաջին վայրկյաններից սկսած կարողանում  է լսարանին  գրավել իր հմայքով ու   միմիկաներով:

Young Friends՛ Entertainment-ը և ՎԵՀ  բարեգործական հիմնադրամը, որոնք հանդիսանում են միջոցառման  կազմակերպիչները,  գնահատում են փոքրիկ երգչուհու   տաղանդն ու աշխատասիրությունը՝ պատրաստակամ գտնվելով նրա կողքին լինել  հարկ եղած դեպքում:Հաջողություն և բազմաթիվ հաղթանակներ  ենք  մաղթում  Մերիին :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին