▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս երգիչը ջարդում է աթոռը և ընկնում Ալլա Պուգաչովայի վրա

Երեկ կայացել է «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի եզրափակիչ համերգը, որին մասնակցել է նաև Ալլա Պուգաչովան: Թերևս, երեկվա գլխավոր ձախողումն ունեցել է «Чай вдвоём» խմբի նախկին անդամ Ստաս Կոստյուշկինը, ով իր ելույթի ժամանակ, հավանաբար, ցանկանալով ցույց տալ իր պարային հնարքները` մոտեցել է Պուգաչովային, սակայն, անկախ իր  կամքից,  ջարդել է աթոռը և ընկել Պրիմադոննայի վրա:  Ելույթից հետո վերջինս բեմից ներողություն  է խնդրել` ասելով, որ պարզապես ցանկանում էր պարել Ալլա Պուգաչովայի հետ:

Նշենք, որ  Ստաս Կոստյուշկինը հանդես էր եկել նաև «Նոր ալիք»-ի հանդիսավարներից մեկի դերում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին