▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարկը մութ ու ցուրտ տարիների լուսավոր կետերից մեկն էր... այսօր նրա մահվան տարելիցն է

Այսօր` հուլիսի 31-ին, լրանում է հայտնի և սիրված շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի մահվան առաջին տարելիցը: Վերջինիս մահվան պատճառը  սուր լեյկոզն էր:

Ինչպես և սպասելի էր, տարելիցի կապակցությամբ  ֆեյսբուքյան օգտատերից շատերն են անդրադարձել Մարկ Սաղաթելյանին, նրա անսպառ  հումորին և այն մեծ կարոտին, որը զգում են նրանից հետո:

Երգչուհի  Քրիստինե Պեպելյանը  ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով իր վաղեմի ընկերոջը, գրել է, որ իրենք Մարկին հիշում են, կարոտում և սիրում:

Սակայն Մարկի մասին սիրում են խոսել նաև  այն մարդիկ, ովքեր նույնիսկ չեն ճանաչել նրան, ինչպես դա արել է Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջը.

«Մարկ Սաղաթելյանի մահվանից մեկ տարի անցավ: Այո: Ասօր այս լավ տղու մահվան մեկ տարին լրացավ: Մեկ տարի առաջ այս օրը հայ ազգը իրականում կորցրեց մի կարևոր, մի լավ, հիասքանչ, հումորով, տաղանդավոր հայրենակցի: Մարկի մահը սգեցին ոչ միայն իր հարզատները ու ընկերները, այլև շատ ու շատ հասարակ հայեր, որոնք տեղյակ էին միայն Մարկի գործունեությանը: 
Մարկը իմ ու շատերի համար հանդիսանում է մութ ու ցուրտ տարիներին միակ լույս կետերից մեկը: Մարկի մասին շատ-շատ բան կարելի է գրել, բայց ես ուղղակի կլռեմ: Շնորհակալություն Մարկ, որ մեզ այդքան ժպիտ ես պարգևել: Դու կաս ու կմնաս յուրաքանչյուր հայի սրտում»:

Ստորև ներկայացնում ենք Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված «Միշտ մեզ հետ» երգը, որն ամենևին էլ տխուր չէ, որովհետև Մարկն  այդպիսին չէր և իր կենդանության օրոք հաճախ էր կրկնում, որ կարևորը ժպտալն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին