▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կգա՞ այն ժամանակը, որ ամեն դուրսպրծուկին «աստղ» չեն անվանի

Ո՞րն է Հայաստանում «աստղ» բառի հիմնավորումը:  Կա՞ ինչ որ մեկը, որը տվել է հայկական շոուբիզի «աստղ» բառի հիմնավորումը սենց. «Հայկական շոուբիզի «աստղ» կոչվում է այն մարդը, ով...Ո՞վ է որոշում` ով է աստղը… Արթուր Գրիգորի՞չը, Շուշանը Պետրոսյա՞նը: Հանկարծ չասեք մենք` հանդիսատեսներս. ես` որպես հանդիսատես, դեռ ոչ մեկին «աստղ» չեմ կոչել: 

Գիտեք` ինչի եմ այս հարցերը տալիս,  քանի որ ներվայնանում եմ, որ երկու երգ երգած 20 տարեկանին էլ են ասում «աստղ», Ռուբեն Մաթևոսյանին էլ, ներվայնանում եմ, որ Ֆրունզին էլ են ասում «թատրոնի աստղ» (դերասան), մի ներկայացման մեջ կես դեր խաղացածին էլ: 

Չեմ իմանում կգա այն ժամանակը, որ ամեն դուրսպրծուկին «աստղ» չասեն, դրանով իսկ չքցեն «աստղ» բառի նշանակությունը ու կարևորությունը, բայց կարող եմ լուրջ ասել, այսօրվա օրով մենք չունենք մի նենց դերասան ու երգչուհի (երիտասարդ մասան եմ ասում), որին կարող ենք գլուխներս բարձր «աստղ» ասել: 
Խոսքս ուղղում եմ հաղորդավարներին. «Խնդրում եմ ձեզ ամեն մեկին մի ասեք. «Դիմավորեք հայ շոուբիզի «աստղ». տենց համ ձեզ եք վատություն անում համ էլ «աստղ» բառը»:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին