▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարվեք Մանոյի ու Սարգիսի մատուցած «ծառայություններից»

Հրաժարվեք Մանոյի ու Սարգիսի մատուցած «ծառայություններից»: Ինչքան ասեցի սուս մնամ, ասցի բան չասեմ, որ չասեն. «Անկախը դառելա թարախ լռիվ», բայց չի ստացվում: Հենց նոր նյութ տեսա Բլոգնյուզում. «Հայերի հանգիստը Թուրքիայում շարունակվում է. Մանո և Սարգիս Գրիգորյաններ»: Էն Սարգիսը ում թողես օր ու գիշեր հայրենասիրությունից կխոսի, հայ ավանդույթներից ու ադաթներից, էն զույգն է, որը իրեն ներկայացնում է ամենահայեցի ու ամենահայրենասեր: Բայց արի ու տես էս զույգի մոտ միմիայն խոսքեր են էն էլ փուչ խոսքեր: Այո մեր «հայրենասեր» զույգը իր հանգիստը որոշեց անցկացնել Թուրքիայում: Այդ իսկ պատճառով հորդորում եմ բոլորին հրաժարվեն այս զույգի մատուցած «ծառայություններից», մի՛ կանչեց Սարգսիսն ձեր հարսանիքներին, Մանոյի մոտ պար մի պարապեք, այս զույգի ոչ մի ծառայությունից մի օգտվեք, քանի որ հենց նրանք են, որ մեր հայրենիքի փողերը վերցնում ու տանում են Թուրքիա` ուժեղացնելով այդ երկրի տնտեսություն ու բանակը: Մի տվեք իրանց փող, արժանի չեն, միգուցե վաղը մյուս օրն էլ էտ փողերով Ադրբեջանում հանգստանան: 
Չեմ իմանում ինչ ասեմ, միայն կասեմ, որ այ «սուտի» հայրենասերներ ձեր նմաները հենց Թուրքիայում պետք է այ տենց ժպիտով ապրեն ու գործունեւություն վայելեն: 
Ամոթ երկուսիդ էլ: Գիտեմ` կասեք` ինչի չեմ այլ քաղաքացիների մասին գրում ու հենց «աստղերի», քնաի որ աստղերը օրինակ ծառայող են համարվում ու վատ օրինակ են ծառայում:
Վերջին անգամ եմ կրկնում. «Այ սենց մարդկանց փող մի տվեք. չի հասնում»:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին