▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմմին ու Սոնա Շահգելդյանը` Ոստիկանությունում

Երգչուհի Էմմին ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա Սոնա Շահգելդյանի հետ է` ոստիկանության զինանշանի ներքո:

Սոնա Շահգելդյանն Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ լուսանկարվել են ոստիկանության մշակույթի տանը` տեսահոլովակի նկարահանման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հերթական հանդիպումից հետո:

Իսկ տեսահոլովակը նկարահանվում է  «Պահապան հրեշտակներ» երգի հիման վրա, որ նվիրված է ՀՀ Ոստիկանությանը. երգը հնչել է տարբեր միջոցառումների ժամանակ և ,կարելի է ասել, դարձել է ոստիկանության ոչ պաշտոնական երգը: 

«Պահապան հրեշտակներ»-ի «դերում» հանդես են գալու, երգը կատարելու  ու տեսահոլովակում նկարահանվելու են Սոնա Շահգելդյանն, Էմմին, Նարեկ Բավեյանը, Սարոն և ուրիշներ: 

Ինչպես ոստիկանությանը նվիրված մյուս երգերում ու տեսահոլովակներում` այս անգամ ևս մասնակից է լինելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը` փոքրիկ երգչուհի Անգելինա Գասպարյանը: 

«Պահապան հրեշտակներ» երգը` ստորև. 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին