▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի երգչուհին «MTV Video Music Awards»-ին ներկայացել էր 56 հազար դոլար արժողությամբ մատնահարդարմամբ

Ինչպես երևում է հայտնի երգչուհի Րիտա Օրան բավական պատասխանատու էր մոտեցել օրերս կայացած «MTV Video Music Awards» 30-րդ մրցանակաբաշխությանը: Պետք է նշենք, որ նրա կերպարը ճանաչվել է օրվա ամենաստացվածներից մեկը:

Սակայն միայն իր ատլասե կարմիր զգեստը չէ, որ հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ երգչուհին հատուկ այդ օրվա իր մատնահարդարման համար վճարել էր 56 հազար դոլար: Հայտնի մատնահարդար Բարբարա Ուորներն հարդարել էր նրա մատները ոչ միայն կարմիր լաքով, այլ` փոքրիկ ադամանդե մեղուներով եւ ռուբիններով: Եվ այդ ամենի հետ մեկտեղ իր տեսքն ամբողջական դարձնելու համար Րիտա Օրան ընտրել էր ոչ պակաս թանկարժեք մատանիներ, որոնք զարդարել են երգչուհու բոլոր 10 մատները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին