▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ սև PR Եվայի համար, մանավանդ Ֆլորա Մարտիրոսյանի պահո՞վ...

Բլոգեր Նոնա Աֆյանը, ով այսօր հրապարակել էր իր գրառումը`

«Հայկական եթերի 10 ամենաչստացված հաղորդավարները»  վերնագրով, վերջին օրերի համացանցային քննարկումների ու քննադատությունների գլխավոր հերոսներից է, իսկ առիթը բլոգերի նախկին գրառումն էր, որտեղ Նոնա Աֆյանը բողոքելով  «Հայաստանի Ձայնը» հեռուստանախագծի ժյուրիի կազմից, ցանկություն էր հայտնել, որ, օրինակ, Եվա Րիվասի փոխարեն` ժյուրիում լինեին Սյուզան Մարգարյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Նադեժդա Սարգսյանը և այլ շատ հայտնի ու մշակութային արժեք հանդիսացող մարդիկ:

Հիշեցնենք, որ սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել էր անցած տարվա նոյեմբերի 20-ին: 

Համացանցային քննարկումների մասնակիցները, սրանից հետո, բլոգերին մեղադրում էին անտեղյակության ու անգրագիտության մեջ, ոմանք էլ նրա քայլը համարում էին լավ սև PR Եվա Րիվասի համար, մանավանդ` Ֆլորա Մարտիրոսյանի պահով...

Նոնա Աֆյանի   «աղմկահարույց» գրառումը` ստորև.  

Արմենիա TV-ն ինչ-որ անհասկանալի ու տարօրինակ վարք ա դրսևորում Հայաստանի ձայնը նախագծի հարցով ու ծիծաղելի ա, որ հույս ունի, որ նախագծի երրորդ եթերաշրջանը դիտող ա լինելու: 3-րդ Հայաստանի ձայնը տոտալ պռավալ կլինի ու հիմա կասեմ, թե ինչի:

Նախկինում տարբեր հեռուստաընկերությունների իրականացրած նմանատիպ ֆորմատով նախագծերի հաջողությունները ու մեծ դիտելիությունը պարարտ հող նախապատրաստեցին, որ մարդիկ այս նախագծին նույնպես սպասեն ու հետևեն: Առաջին եթերաշրջանը համեմատաբար լավ սկսեց, մարդիկ լավ տրամադրությամբ նայեցին, ծափահարեցին ու ցավացին՝ չնայած այն, թե մասնակիցների որակով, թե կատարված աշխատանքով զգալիորեն զիջում էր օրինակ Հայ սուպերսթարին, որը շատ ու շատ տաղանդավոր կատարողների տվեց մեր բեմին:

Երկրորդ եթերաշրջանը շատ թույլ ստացվեց: Իհարկե նախագծի PR թիմին մեծ respect լավ աշխատանքի ու կատարումները youtube-ում ժամանակին ներբեռնելու ու տարածելու համար, բայց երկրորդ պրոեկտը մեծ հաշվով դիտելու բան չէր:

Երրորդից ակնկալիքներ արդեն չունեմ: Իհարկե վստահ եմ, որ այն երկրորդից էլ թույլ է լինելու, բայց քանի որ նախագծի իրականացման փաթեթն արդեն գնված է, տաղավարը կառուցված, աշխատակիցներն էլ սովորել են գործին, անում են նաև երրորդ եթերաշրջանը: Թերևս ամենակարևոր հարցը. Իսկ ովքե՞ր են ժյուրիում: Բաց թողնելով ժյուրիի մյուս 3 անդամներին ( չնայած պայթած երգչուհի Սոնային էլ կարելի էր լավ նախշել) խոսեմ Եվա Ռիվասի մասին:

Ինչի՞ է պետք հայտնի օլիգարխի մեկանգամյա օգտագործման սիրուհուն նման տեղ տալ: Ո՞վ է նա, ի՞նչ է արել, որ մի հատ էլ դատի, կամ խորհուրդներ տա ու ուղղորդի երիտասարդներին: Ակնհայտ է, որ այս «աղջիկը» երգելուց բավականին հեռու է: Իսկ արդյո՞ք մենք ուզում ենք, որ նա մասնակիցներին սկսի սովորեցնելը այն ինչից իսկապես լավ է գլուխ հանում: Կարծում եմ, որ պետք չէ դա անել: Նմանատիպ նախագծերում ժյուրի պետք է դնել մարդկանց, որոնք իսկապես հարգանք են վայելում մշակութասեր հանրության կողմից, այլ ոչ նրանց, ովքեր այս շոու միջոցով ուզում են կայանան: Իսկ իսկապես արժեցող արտիստներ մենք ունենք: Օրինակ ինչու շոում ժյուրի չէ Սյուզան Մարգարյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Նադեժդա Սարգսյանը և այլ շատ հայտնի ու մշակութային արժեք հանդիսացող մարդիկ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին