▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե սերիալները ցուցադրվեն դրսում, օտարները կմտածեն` հայերը թուլամիտ ու անգրագետ են

Սերիալաները մեր երկրում ահավոր, աղետալի վիճակում են,  իսկ աղետալիից ավելի աղետալի են հատկապես «Արմենիա» հեռուստաընկերության սերիալները: Մեկ րոպեն բավարար է, որ պատկերացում կազմես, թե ինչ դեգրադացնող ու դատարկ է աշխատանքը, որը մեծ ջանքերով կատարում է դերասանական խումբը: Սցենարը, սյուժետային գծերը, բառապաշարը...

Սերիալներն ապացուցեցին, որ ցանկացած մեկը, ով գործ չունի, կարող է «դերասան» դառնալ ու հատկապես սցենարներ գրողների զավակաները ու կարևոր չի, որ այդ տաղանդն իրենց մեջ ամենևին չկա... Եթե այս սերիալները թարգմանվեն անգլերենով ու ցուցադրվեն այլ երկրներում, օտարները կմտածեն, թե հայերը թուլամիտ ու անգրագետ ազգ են  այս ուր հասանք՜՜:

Պատերազմում հաղթած երկրում ինչքան անհրաժեշտ ֆիլմեր կարող էին նկարվել...Սպասում եք էլի մի երկու կրակոց լինի, որ նոր հիշե՞ք ազգային ստրատեգիան ... Հիմա՛ ցուցադրեք հայրենասիրական ֆիլմեր ու մուլտֆիլմեր. եթերային թանկ ժամանակը ինչո՞ւ եք այդքան մանրացնում, ինչու եք վատնում, մսխում...ինչո՞ւ եք դեգրադացնում ազգը...Ո՞ւր են նայում վերևներում նստողները, երբ պիտի սկսվի վերահսկվել հեռուստաընկերությունների աշխատանքը. կրակն ե՞նք ընկել, որ մասնավոր են... 

Զար Դիլանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին