▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարդաշյանի հետույքին էլ դե մի նայեք, նա էլ է հայ. Թուրք հաղորդավար

 

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը 600 հազար թուրքական լիրայով (մոտ 267000 ԱՄՆ դոլար) տուգանել է  թուրքական «Հաբերթուրք» հեռուստաալիքին:  Պատճառը հեռուստաալիքով հեռարձակվող «Պատմության մութ սենյակը» հաղորդման  վարող պատմաբան Մուրադ Բարդաքչի «Քարդաշյանի հետույքին էլ մի նայեք, նա էլ հայ է» արտահայտությունն է:
Բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Բարդաքչըն խախտել է  «մարդու արժաապատվությունը հարգելու, չստորացնելու, չնվաստացնելու և չզրպարտելու, ինչպես նաև եթերում գռեհիկ արտահայտություններ և ժարգոն չօգտագործելու» սկզբունքները:
Հիշեցնենք, որ Մուրադ Բարդաքչըն իր հերթական հաղորդման ժամանակ հնչեցրել էր աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերից մեկը: 
Ինչի ցուցադրումից հետո հեռուսահաղորդման ինտերնետային էջում հաղորդավարի հասցեին վիրավորական մեկնաբանություններ էին հնչել, թե ինչպես կարելի է եթերում հայ երգչի երգ հեռարձակել: 
« Որևէ երգչից կամ երգից վախենալը չի սազում Թուրքիային: Ի՞նչ է, մի երգը կարող է երկի՞ր քանդել: Եթե պետությունը այդքան խղճուկ է, որ մի երգով պիտի քանդվի, ուրեմն թող քանդվի»,- պատասխանել էր Բարդաքչըն՝ հավելելով, որ Քարդաշյանի հետույքին էլ թող չնայեն, որովհետև նա էլ է հայ:
Ermenihaber.am

ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը 600 հազար թուրքական լիրայով (մոտ 267000 ԱՄՆ դոլար) տուգանել է  թուրքական «Հաբերթուրք» հեռուստաալիքին:  Պատճառը հեռուստաալիքով հեռարձակվող «Պատմության մութ սենյակը» հաղորդման  վարող պատմաբան Մուրադ Բարդաքչի «Քարդաշյանի հետույքին էլ մի նայեք, նա էլ հայ է» արտահայտությունն է:

Բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Բարդաքչըն խախտել է  «մարդու արժաապատվությունը հարգելու, չստորացնելու, չնվաստացնելու և չզրպարտելու, ինչպես նաև եթերում գռեհիկ արտահայտություններ և ժարգոն չօգտագործելու» սկզբունքները:
Հիշեցնենք, որ Մուրադ Բարդաքչըն իր հերթական հաղորդման ժամանակ հնչեցրել էր աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերից մեկը: 

Ինչի ցուցադրումից հետո հեռուսահաղորդման ինտերնետային էջում հաղորդավարի հասցեին վիրավորական մեկնաբանություններ էին հնչել, թե ինչպես կարելի է եթերում հայ երգչի երգ հեռարձակել: 

«Որևէ երգչից կամ երգից վախենալը չի սազում Թուրքիային: Ի՞նչ է, մի երգը կարող է երկի՞ր քանդել: Եթե պետությունը այդքան խղճուկ է, որ մի երգով պիտի քանդվի, ուրեմն թող քանդվի»,- պատասխանել էր Բարդաքչըն՝ հավելելով, որ Քարդաշյանի հետույքին էլ թող չնայեն, որովհետև նա էլ է հայ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին