▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալ` Արա Գևորգյանին

Նախարար Գաբրիել Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ունեցած մեծ ներդրման համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հայ երաժիշտ, երգահան և երաժշտական պրոդյուսեր Արա Գևորգյանին:

Նախարարը ողջունել  և շնորհակալություն է հայտնել ժողովրդի կողմից սիրված ու լայն ճանաչում ունեցող երգահանին՝ նրա բարձորակ երաժշտության ու բացառիկ ստեղծագործությունների համար,  որոնք նպաստում են սերունդների հայրենասիրական ոգով կրթվելուն և դաստիարակվելուն: «Ես՝ որպես սպորտի ներկայացուցիչ, գիտեմ, թե որքան ոգևորիչ կարող է լինել երաժշտությունը, որի տակ մեր մարզիկները ելույթ են ունենում, ու  կարող եմ նշել բազմաթիվ օրինակներ, երբ ձեր ստեղծագործությունների տակ են նրանք հաղթել»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:

Անվանի երաժիշտ Ա. Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այս պարգևի համար՝ նշելով, որ այն պարտավորեցնող է, և ինքը հետագայում էլ կշարունակի իր երաժշտությամբ ազգային և հայրենանվեր գաղափարներ սերմանել՝ դրանով իսկ նպաստելով  մեր մարզիկների նոր մարզական նվաճումներին:

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին