▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահեք և պահպանեք ձեր մուծած կտրոնները. մի օր պետք կգան Ձեզ և Ձեր ընտանիքին

Հաղորդավար  Արտավազդ Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ակտը չվճարելուն և դրա հետևանքով առաջացած խնդիրներին.

«Երեկ երեկոյան նամակ ստացա իմ հաշիվների կասեցման և ակտը չվճարելու համար տասնապատիկ տուգանք մուծելու վերաբերյալ։ Չնայած այն հանգամանքին, որ ես միշտ չանցած 10 օր մուծում եմ բոլոր ակտերը, որոնք ի դեպ սահման չունեն, միևնույն ժամանակ սկսեցի կասկածել, որ չեմ մուծել ու արդեն տրամադրվել էի տուգանքի մուծմանը, բայց արի ու տես, որ աշխատանքի վայրում պահված մեծ քանակությամբ ակտերի միջից հայտնաբերվեցին և առգրավվեցին իմ մուծած ակտերը, որոնք «տասնապատկվել» էին։

Ես պարզապես ուզում եմ հասկանալ, ինչու չկա նման մի համակարգ, որտեղ պարզ երևա թե տվյալ վարորդը մուծել է ակտը, թե ոչ, որպեսզի այսքան զբաղվածության մեջ մարդուն չպատճառեն անհանգստություն, կտրելով աշխատանքից ու զբաղվածությունից, ինչքան պետք է շարունակվի այս ամենը, ինչքան պետք է մարդիկ կտրվեն իրենց աշխատանքներից ու սկսեն հիշել, թե որտեղ են պահել մուծած ակտերը։ Բայց մի խնդրանք, բոլոր վարորդներին, մուծումները կատարելուց հետո պահեք և պահպանեք ձեր կտրոնները, քանզի դրանք մի օր պետք են գալու Ձեզ և Ձեր ընտանիքին»:

Պահեք և պահպանեք ձեր մուծած կտրոնները. մի օր պետք  կգան Ձեզ և Ձեր ընտանիքին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին