▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Օսկար դե լա Ռենտան

Այս գիշեր 82 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ դիզայներ Օսկար դե լա Ռենտան: Դիզայների մահվան ամենահավանական վարկածը քաղցկեղն է, որի դեմ նա պայքարում է 2006թ-ից: Այս կապակցությամբ Instagram-ում իրենց ցավակցությունն են հայնտել Ջենիֆեր Լոպեսը, հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն և այլք:

Նշենք, որ Օսկար դե լա Ռենտայի զգեստները կրում են գրեթե բոլոր համաշխարհային աստղերը և բացի երեկոյան շքեղ զգեստներ ստեղծելուց, աշխարհահռչակ դիզայներն իր ներդրումն է ունեցել նաև պարֆյումերիայի գործում։ 1977-ին նա թողարկել է իր առաջին պարֆյումը՝ Oscar-ը, որը 1991-ին ճանաչվել է տասնամյակի ամենահաջող բույրը։
Ստորև ներկայացնում ենք դիզայների ստեղծած երեկոյան զգեստներից մի քանիսը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին