▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Դուրյանը սրտի նոպայով բեմից տեղափոխվել է հիվանդանոց

«Առողջություն ու արագ ապաքինում եմ մաղթում

Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ: Նարեկ Դուրյանի ինքնազգացողությունը վատացել է, ներկայացումն ընդհատվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Նարեկին առաջին անգամ հանդիպել եմ 2000թ-ին, երբ Երևանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավարն էի, ու նա շատ հետաքրիր ծրագրով եկել էր մեզ մոտ:
Հետո դարձա նրա գործերի, ներկայացումների երկրպագուն:
Առողջություն ու արագ ապաքինում եմ մաղթում լավ մտավորականին ու մարդուն...
»,-գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Երևանի Տիկնիկային թատրոնում «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ  վատացել է դերասան Նարեկ Դուրյանի ինքնազգացողությունը. նրան  տեղափոխել են  «Մալաթիա» հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք: Ըստ  բժիշկների`  վերջինիս մոտ սրտի նոպա է.  Նարեկ Դուրյանը ավելի վաղ եւս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին