▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեփ-լեցուն դահլիճներ, կարոտով սպասող հանդիսատես. Նանան` իր համերգային շրջագայության մասին

Երգչուհի Նանան «10 տարի բեմում» խորագրով համերգային շրջագայության է դուրս եկել Հայաստանի մարզերով` Արտաշատ, Արմավիրի մարզ, Աշտարակ, Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս: Ժամանակի սղության պատճառով երգչուհին չի կարողացել այցելել այլ քաղաքներ ևս :

«Լեփ-լեցուն դահլիճներ, կարոտով սպասող հանդիսատես` ահա այն, ինչ ստացել եմ իմ մենահամերգներից»: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ երգչուհին:  Նա նաև հավելեց, որ պատրաստվում է իր եզրափակիչ համերգներին.

«Եզրափակիչ երեք համերգներս տեղի կունենան Գյումրիում, Սպիտակում և Վանաձորում: Նոյեմբերի 5-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցող համերգիս  ներկա գտնվելու համար  կարող եք զանգահարել` 098. 982894 հեռախոսահամարով: Նոյեմբերի 6-ին Սպիտակի մշակույթի տանը `099. 905648 հեռախոսահամարով: Նոյեմբերի 7-ին Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում ևս կունենամ մենահամերգ: Ներկա գտնվելու և տոմսեր ձեռք բերելու համար խնդրում եմ զանգահարել` 098.392148 հեռախոսահամարով: Իմ հանդիսատեսին սպասվում է նոր շոու ծրագիր, հետաքրքիր անակնկալներ, հին ու նոր սիրված երգեր: Հատուկ հյուրերն են Արմեն Դալլաքյանն ու Հայկ Աֆրիկյանը,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում իր հետագա անելիքների մասին պատմեց երգչուհի Նանան:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին