▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աչքեր, որ երբեք չեմ մոռանա. Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է իր համերգային շրջագայությունների տպավորություններով:

«Իմ Կյանքի Հոկտեմբերը։ 25 օր հեռու տնից՝ Հայաստանից, բայց փոխհատուցումը՝ Ձեր ՍԵՐԸ։  

18-Քաղաք։ Ճանապարհներ, անքուն գիշերներ, բայց լեփ լեցուն դահլիճներ, անսահման ջերմություն։

18-համերգ։ Հազարավոր կիլոմետրեր՝ հարազատներից, ընկերներից, սիրելի մարդկանցից բաժանող, բայց փոխարենը՝ Ձեր էմոցիաները, ծափերը, ծաղիկները, կարոտն ու ժպտացող աչքերը։ 

Աչքեր, որ երբեք չեմ մոռանա։ Ծափեր, որ դեռ երկար զարկելու են իմ սրտում։
Հոկտեմբեր, որ մի տարի արժե՛ր։Շնորհակալ եմ Ձեզ ու մինչ նոր հանդիպում»,-գրել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին