▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվում է սկանդա՞լ. «Ստվերները դրախտում» ֆիլմի պրեմիերան հարթ չի անցնի

Նոյեմբերի 14-ին` Երևանում նախատեսված «Ստվերները դրախտում» ֆիլմի պրեմիերայի հետ կապված աղմուկը չի դադարում:

Երեկ, ֆեյսբուքյան օգտատեր Անի Հովհաննիսյանը հրապարակել էր տեղեկատվություն, որ Ամերիկայում շատ եկեղեցիներ արգելել են Գոռ Վարդանյանի այդ ֆիլմի ցուցադրությունը և հարց էր բարձրացրել. «Իսկ ուր է հայկական Առաքելական եկեղեցու արձագանքը: Չլինի՞ թե հերթական ամերիկյան խոշոր աղանդավորական շարժման թիկունքում ստանալով նրանց գրանտները քո/ Գոռ Վարդանյանի. խմբ./ հակաքրիստոնեական միսիան ես իրականացնում` ֆիլմում ցույց տալով, որ Սատանան ավելի հզոր է քան ամենակարող Տերը...»:

Իսկ այսօր ԱՄՆ-ում բնակվող լրագրող Գայանե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում առաջարկել է հարցեր ֆիլմի սցենարիստին. գրառումը ներկայացնում ենք ստորև` առանց մեկնաբանության.

«Հարգելի լրագրողներ,

ովքեր մասնակից են լինելու այս խայտառակ «սցենարիստ» (ինչպես ինքն է իրեն անվանում ) Տռասի Օհանյանի «ասուլիսին խնդրում եմ հարցնել նրան.

1. Ինչպես լափեցին ինքն ու իր մայրը Սիլվա Մարանդյան Օհանյանը, ազատամարտիկների ընտանիքներին օգնելու և զինամթերք գնելու համար յուրացրած 170,000 ամն դոլարը,

2. Ով էր իրավունք տվել Հայաստանի համար Լոս Անջելեսում հայկական հեռուստաընկերությամբ զինամթերքի համար գումար հավաքել ու հետագայում այն յուրացնել,

3. ՀՀ Պաշտպանության նախարարությունը արդյոք տեղյակ է այդ հեռուստամարաթոնի մասին?

4. Ընտանեկան ինչպիսի «ծագումնաբանություն» ունի, ովքեր են նրա ընտանիքի անդամները, ինչպիսի համբավ ունեն նրանք Լոս Անջելեսում, և վերջինս ինչ կրթություն ունի:

Ի ԳԻՏՈւԹՅՈւՆ:

Սիրելի լրագրողներ , եթե Թագուհի Տռասի Օհանյանը չպատասխանի վերոնշված հարցերին, մի վհատվեք, մինչև նոյեմբերի 14-ը ես կբացահայեմ նրա ով լինելը և նրա «առնչությունը» տվայլ ֆիլմի հետ»:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին