▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միսիս աշխարհ»-ի հաղթողը հայտնվել է սկանդալի կիզակետում

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում կայացել է «Միսիս աշխարհ-2014» մրցույթը, որին մասնակցում են բացառապես ամուսնացած կանայք: Այս անգամ մրցույթում հաղթող է ճանաչվել Բելառուսի ներկայացուցիչ Մարինա Ալեքսեյչիկը։ Սակայն իրենց հայրենակցի հաջողությամբ ուրախանալու փոխարեն  Բելառուսում մեծ սկանդալ է առաջացել:

Մասնավորապես` դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մարինայի հաղթանակից հետո լրագրողները կապ են հաստատել նրա երկրի ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս նշել են, որ իրենք Մարինային ոչ մի մրցույթի չեն ուղարկել։ Ավելին` ОНТ հեռուստաընկերության եւ Գեղեցկության ազգային դպրոցի ներկայացուցիչների խոսքերով` իրենցից որևէ մեկը չգիտի Մարինայի մասին, այն դեպքում, որ իրենց կողմից կազմակերպած «Միսսիս Բելառուս» մրցույթում հաղթել է Յուլիա Պերեգուդովան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին