▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի հեռուստահաղորդավարը կնոջ պատվերով դաժան ծեծի է ենթարկվել

Օրեր առաջ պարզ դարձավ, որ  ուկրաինացի հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Ջժեդժուլան դաժան ծեծի է ենթարկվել մի քանի անծանոթ մարդկանց կողմից: Այս մասին տեղեկացրել էր հենց ինքը` հաղորդավարը` հրապարակելով իր արնաշաղախ լուսանկարները:

Նշենք, որ այսօր համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ այս ամենի կասկածյալը համարվում է հեռուստահաղորդավարի կինը` երգչուհի Սանտա Դիմոպուլոսը, ով հանդիսանում է «Վիա Գրա» խմբի նախկին երգչուհիներից մեկը:

«Հարձակումը կարող է կազմակերպած լիներ իմ նախկին կինը` Սանտան: Մենք միմյանց վերջին անգամ տեսել ենք նոյեմբերի 1-ին և հենց այդ օրն էլ տեղի է ունեցել մեր վերջին վեճը` կապված մեր երեխայի հետ: Ես ցանկություն չունեի երեխայիս ծննդյան տարեդարձը նշել Սանտայի հետ միասին: Դրանից հետո նա սկսեց խոչընդոտել իմ և երեխայի հանդիպումներին: Եվ, երբ հերթական անգամ ես փորձում էի մանկապարտեզից վերցնել մեր որդուն, հաղորդագրություն ստացա Սանտայից, ըստ որի` ես կարող եմ շատ մեծ խնդիրներ ունենալ, եթե համարձակվեմ ևս մեկ անգամ մանկապարտեզից տուն տանել մեր երեխային»,- պատմել է Անդրեյ Ջժեդժուլան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին