▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաթուլի ու թուրքական երգերի տակ «տժժացողների մասին»

Թաթուլ. թան էլ չէ՝ փռթած մածուն: ես համոզված եմ, որ սոց.հարցում իրականացվի հասարակությունում, թե արդյոք Թաթուլի երգերի տակ պարել են՝ մի ստվար զանգված դրական կպատասխանի, իսկ ոմանք էլ ուղղակի կլռեն: Ե՞րբ են շատ շատերը դադարելու հայաֆիկացված ադրբեջանական երգեր լսել: Որ թուրքերին, ադրբեջանցիներին թշնամի եք համարում՝ ի՞նչի եք իրենց երգերի տակ «տժժում»: Ամենուրեք այդ ոռնոցներն են լսվում. վարսավիրանոցներում, երթուղայիններում, նույնիսկ մարդաշատ վայրերում: Օրինակ որոշ անցորդներ ռեփ կամ ռոք են լսում, բայց այնուամենայնիվ ստիպում են նրանց ունկնդրել այդ ամենը: Չնայած շատերը ասում են, որ իրենք ուրիշ ժանրեր են լսում՝, նույնպես թաքուն այդ աղբը լսում են: Բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան, պատկերացումներ են կազմում այս երկրի մասին, որպեսզի վերադառնալուց հետո հարազատներին և ընդհանրապես ծանոթներին պատմեն, ու բացարձակ պետք չի ցույց տալ, որ անճաշակություն է տիրում: Բան չունեմ ասելու՝ մարդկային արժեքները որոշվում են քաղաքակիրթ, բարեսիրտ, իրենց գինը իմացող և այլ տիպերի անձանցով: Բայց զզվելի է ուղղակի թեկուզ պատահական լսել այդ երաժշտություն կոչվածը:

 

Վիգեն Զարգարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին