▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք վերադառնում են. 90-ականներին հայտնի «Ընկերներ»-ը կրկին եթերում կլինի

Տեղեկություն է հայտնվել այն մասին, որ շուտով հեռուստաէկրաններին կրկին կհայտնվի հայտնի «Ընկերներ» սիթքոմը: Նման տեղեկություն է հաղորդել սիթքոմի գլխավոր դերակատարներից մեկը` Ջենիֆեր Էնիսթոնը, ով տարիներ շարունակ սերիալում մարմնավորել է Ռեյչալ Գրինի կերպարը:

Էնիսթոնը BBC հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գրեմ Նորտոնի շոու»-ի ժամանակ ասել է, որ եթե, այնուամենայնիվ, դա տեղի ունենա, ապա 1990-ականներին հայտնի 6-նյակը երկրպագուներին կներկայանա այլ տեսանկյունից` բավական ծերացած, սակայն միևնույն ժամանակ նակինի պես էներգիայով լի:

Հիշեցնենք, որ «Ընկերներ» սերիալը հեռարձակվել է NBC հեռուստաընկերությամբ գրեթե 10 տարի և հասցրել է արժանանալ 6 «Էմմի» մրցանակի: Նշենք, որ 10 եթերաշրջանների ընթացքում բոլոր 6 գլխավոր դերակատարներից յուրաքանչյուրին հաջողվել է վաստակել ավելի քանի 100 միլիոն դոլար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին