▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան մոտ օրերս կնշանվի

Life.panorama.amգրում է, որ  ընթերցողներին տեղեկացրել էր, որ դերասանուհի Ռոզի Ավետիսովան և «Կուբա» փաբ-ակումբի տնօրենն Կորյուն Կարապետյանը պատրաստվում են նշանադրվել: Այսօր դերասանուհուց տեղեկացանք, որ նշանադրությունը տեղի կունենա մոտ օրերս. «Հստակ օրը չեմ նշի, թող մնա անակնկալ: Միայն կասեմ, որ այս ամսվա ընթացքում կլինի»:

Երիտասարդ զույգը դեռևս հարսանիքի օրը չի որոշել: Ինչպես մեր զրուցակիցը նշեց՝ ամեն ինչ իր ժամանակին կլինի: Ի դեպ, դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե նրանք ինչպես և որտեղ են պատրաստվում անցկացնել միասնական առաջին Ամանորը, ինչ է պատրաստվում նվիրել ապագա ամուսնուն և ինչ նվեր կցանկանա ստանալ նրանից: «Ամանորի գիշերը սիրելիիս կողքին կլինեմ: Դեռևս քննարկում ենք, թե որտեղ կանցկացնենք միասին: Չեմ մտածել, թե նրան ինչ եմ նվիրելու, բայց ես իր ականջին ասել եմ, որ ուզում եմ ձմեռ պապին ինձ լավ նվեր բերի: Թե ինչ՝ ինքս էլ չգիտեմ»,-ժպիտով անկեղծացավ Ռոզին:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին