▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Բեկջանյանն այլևս հարցազրույցներ չի տա. նա հիասթափվել է լրագրողներից

Երգչուհի Արփինե Բեկջանյանը տեղեկացնում է, որ այլևս հարցազրույցներ չի տալու, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրելով`

«Այլևս ոչ մի հարցազրույց չեմ տալու: Լրագրողներին ինչ ձեռք է տալիս, դա են ներկայացնում իրենց փիարի համար: Կադրից դուրս նկարահանվածը, երբ վստահեցնում են, թե չեն նկարում, խոսացնում են ու սխալ շարժումներ ցուցադրում, ի՞նչ կարիք կա: Կամ նախադասության իրենց ձեռնատու հատվածը կտրում դնում են վերնագիր, որ ատելության ու թուքումուրի արժանացնեն այդ հարցազրույցի հերոսին, այնինչ ասածի իմաստն այլ է, երբ լսում ես ողջ ասվածը:

Ձեզ հաճո՞ւյք է պատճառում նսեմացնել մարդուն, որ փիարվեք, թե՞ դիմացինին ստորացնում եք, որ դուք խելացի ու լավը երևաք ունկնդրի կամ հանդիսատեսի աչքին: Դիմացինին մի անարգեք, որ չանարգվեք: Ահավոր հիասթափված եմ: Ամոթա, դրական կարծիքս մի փոխեք հակառակի: Այլեվս ոչ մի հարցազրույց, մինչև նորություններ չունենամ մասնագիտական ասպարեզում: Ցտեսություն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին