▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հասցնում երազել ինչ-որ բանի մասին, երբ նվերն արդեն ինձ մոտ է լինում. Լիլիթ Կարապետյան

Life.panorama.am, նշելով, որ Ամանորն «սարերի ետևում» չէ, և մեզանից յուրաքանչյուրը փորձում է յուրովի գեղեցկացնել իր տոնը, գրում է, որ այսուհետ ներկայացնելու է «Աստղային ամանոր» շարքը` միասին փորձելով հասկանալ, թե ինչպե՞ս, որտե՞ղ և ո՞ւմ հետ են դիմավորելու 2015 թվականը հայ հայտնիները:

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը Ամանորը կդիմավորի ընտանիքի անդամների՝ մայրիկի և որդու, ինչպես նաև հարազատների շրջապատում: Մնում է միայն, որ աշխատանքային ռեժիմը ճիշտ դասավորվի: Նա հավատում է Ամանորի հրաշքներին, ամեն տարի երազանք է պահում և հուսախաբ չի լինում. «Ես միշտ երազանք եմ պահել և երազանքներս իրականացել են: Մինչև ժամացույցի զարկերը 12 անգամ խփում են, թղթի վրա արագ գրում եմ ցանկությունս, այրում, լցնում շոմպայնի բաժակի մեջ ու խմում: Այդ 12 զանգերի ընթացքում պետք է ամենը անել: Ի դեպ՝ ասեմ, որ ես ընդհանրապես ոգելից խմիչք չեմ օգտագործում, բայց այս երևույթին այնքան եմ հավատում, որ ամբողջ տարի սպասում եմ՝ մեկ գավաթ խմեմ»: Լիլիթից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ բնույթ ունեն նրա երազանքները, արդյո՞ք տարբերվում են միմյանցից, թե՞ բոլորը ստեղծագործական ուղղվածության են. «Արդեն հինգ տարի է, որ բալիկ ունեմ, և, բնականաբար, առաջինը բոլոր երեխաներին առողջություն եմ ցանկանում: Բայց ասեմ, որ նախորդ տարի դրա հետ մեկտեղ հասցրել էի գրել երգարվեստ վերադարձիս մասին»:

Լիլիթ Կարապետյանի և երգիչ Դավիթ Թուջարյանի որդին՝ Կարենը, ամանորն անցկացնում է մայրիկի հետ, թեև, ինչպես Լիլիթն է ասում, ոչ միայն Ամանորը:Նրանց ընտանիքում ավանդական հայկական սեղան է բացվում, սակայն երգչուհու հոգատար ձեռքով գեղեցիկի և օգտակարի ներդաշնակությունը պահպանվում է: «Ինչպես յուրաքանչյուր հայկական օջախում, մենք նույնպես պատրաստում ենք ամանորյա բոլոր ուտեստները: Բայց ասեմ, որ իմ ամենասիրելի ուտեստը խոզի ազդրն է: Նախկինում ես և մայրս պարզապես նշելու համար էինք տոնում Ամանորը, բայց որդուս ծնունդից հետո ցանկացած առիթ տոնի ենք վերածում»,-անկեղծացավ նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին